Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը զերծ մնալ անհիմն նախաձեռնություններից. ռեստորանների ասոցիացիա
Կոչ ենք անում ՀՀ Կառավարությանը և Առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Այդ մասին ասված է Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ի տարածած հայտարարության մեջ։
Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր
Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին
Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց։