«Կոնկրետ ժամկետներ դեռ չկան». հայ-թուրքական սահմանի բացումը դեռևս չի քննարկվում

Հայ-թուրքական սահմանի բացումն առայժմ չի քննարկվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը:

Գործակալության զրուցակիցը միաժամանակ նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը շարունակվում է:

«Այս պահին խոսքը հարաբերությունների կարգավորման մասին է, այլ ոչ թե սահմանի կոնկրետ բացման։ Այդ հարցը կախված կլինի գործընթացից, կոնկրետ ժամկետներ դեռ չկան», – ասել է պարբերականի աղբյուրը։

Share This