Կյանքը կվերածվի հեքիաթի. Գլոբան անվանել է կենդանակերպի 3 նշաններ, որոնց բախտը կբերի 2025 թվականին
Գալիք 2025 թվականն իր հովանավորն է ունենալու Օձը։ Աստղաբան Պավել Գլոբան նշել է կենդանակերպի երեք նշաններ, որոնց դա հաջողություն կբերի։
Առյուծները 2025 թվականին ավելի հեշտությամբ կկարողանան հաղթահարել դժվարությունները։ Նրանք կկարողանան իրացնել իրենց թաքնված ներուժն ու կերպարանափոխվել, իսկ այս հարցում նրանց կօգնի տարվա խորհրդանիշը։ Կյանքից կվերանան վատ սովորություններն ու բացասական մարդիկ, ովքեր երկար ժամանակ խանգարում են ներքին ուժի բացահայտմանը։
2025 թվականին Խեցգետինները կկարողանան իրացնել իրենց առավելագույն ներուժը ֆինանսական և նյութական բարեկեցության ոլորտում։ Աստղաբանը հավելել է նաև, որ այս տարին կատարյալ է փոփոխությունների համար, քանի որ դրանք կբերեն հաջողության։
Օձի տարում Կույսերը արտասովոր էներգիա կարձակեն։ Առաջիկա տարում նրանց առջեւ շատ հեռանկարներ կբացվեն, իսկ համարձակ քայլերը կօգնեն գտնել նոր ծանոթություններ ու շանսեր։