Կիևն ակնարկում է մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին

Ուկրաինան շարունակում է ակնարկել մայիսի 9-ին Մոսկվային հարված հասցնելու մասին։ Դրա վրա ուշադրություն է հրավիրել ուկրաինական «Страна.ua» հրատարակությունը, փոխանցում է Gazeta.ru–ն։

Նախորդ օրն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը իր տելեգրամյան ալիքում վերահրապարակել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, անօդաչու թռչող սարքերի և այրվող Կարմիր հրապարակի լուսանկարը։

Այնտեղ նաև նշվում էր. «Մենք այս օրը հնարավորինս մոտեցրինք»։

Մայիսի 3-ին հաղորդվեց, որ Զելենսկին մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ մայիսի 9-ին եռօրյա հրադադարի վերաբերյալ, մինչդեռ պնդում է 30-օրյա հրադադարի հաստատմանը։

Բացի այդ, նա հայտարարել է, որ Կիևը չի կարող երաշխավորել համաշխարհային առաջնորդների անվտանգությունը Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք շքերթին։

Share This