«Կիրակիները Սուրիկինն էին»․ հին բակի կոլորիտային պատմություն

Screenshot
Կիրակիները Սուրիկինն էին: Ինքը բազարի մաքրողն էր, ու ընտեղաց սաղ զիբիլը կբերեր կտեղավորեր պադվալի մեջ: Չինաստանի աղբի վերամշակման գործարանները գլուխը քարն էին տվել մանկուց թոշակառու Սուրիկի մոտ: Պլաստիկ ցանկացած թափոն՝ յաշիկ, ցելաֆան կվառեր սեդկա ընկած տրուբեքով պեչկի մեջ, մոխրով էլ մայլի փոսերը կհարթեցներ: Դե, շիշն էլ միշտ փող էր: Վաթսունն անց էր, երևի: Միշտ նույն շորերով էր, երեսին՝ թեթև թրաշ, գլխին՝ մշտական դիժուրնի գլխարկ: Լեզվի անուշ արատ ուներ՝ հարևաններին հայվաններ կսեր ու միշտ լացի մեջից կխոսար: Հեչ մեկին անունով չէր դիմե, սաղս իրա «հայվաններն» էինք:
-Հայվաններ ջան, էկեք, տեսեք՝ մունդառը սաղ թաբախներս գողցել է: Ըսա թաբախմ թողային, ճաշ ուտեի: Փողերս, թաբախներս…
Մունդառը՝ նույն հայաթի մեջ ապրող ախպերն էր՝ ձայձ Կարոն: Կարոյի ձենը չէր ելնի, ինքը «ինտիլիգենտ» էր: Վերջի 5 տարին Դուշանբե էր ապրել ու որպես աշխարհ տեսած մարդ հոգեբանորեն լուռ կտաներ մեծ ախպոր կպչուն մտքերով լացը՝ ըդորով հարևաններին ապացուցելով, օր գենետիկան տեղ-տեղ զբոյ է տվել:
Սաղի դռները բաց էր, չեմ հիշե, օր մեկնումեկի դարպասը զամոկ, կամ կողպենք ունենար, ամենազգուշավորները շատ-շատ ճուղմ կոխեին արանքը, օր պլոտնի փակվեր:
Տարիները իրանց հետ սրբին տարան մեր դարի շուխուռ շամաթեն՝ թողնելով ջրմուղի ցեխն ու չամուռը: Հըմի միակ բանը որով ուզեցան վերածնվել թաղի խաղացանկային ներկայացումները էդ Հրաչ Մուրադյանի ձենն էր.
Թվացյալ երջանկությունից իրականություն տանող ճանապարհին, մենք կրկին հանդիպել ենք կիսաբաց լուսամուտներից ներս: Բարև ձեզ, դուք միացել եք երկրի թիվ մեկ թոք շոուին: Ժաննան արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնու տնից հեռացել և կրկին հայրական տուն է վերադարձել։
#ուրիշքաղաքս
