Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չէ․ ինչի՞ լացեմ դրա մասին երգը լսելիս․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԺ–ում հայտարարեց, որ Կիլիկիան իր պատմական հայրենիքը չէ։
«Մի հատ լավ զգացմունքային երգ կա՝ «Երթամ, հասնեմ զիմ Կիլիկիա», էդ երգը, որ լսում եք, ի՞նչ ասոցիացիաներ ունեք, օրինակ՝ երբ ես լսում էի երիտասարդ տարիքում, լացում էի, բայց երբ մի քիչ մեծացա, ավելի ուսումնասիրեցի էդ դրվագները, հասկացա՝ բայց ես ինչի՞ համար եմ Կիլիկիայի համար լացում, ինչո՞ւ եմ անտեղի տեղը էներգիա ծախսում դրա վրա, Կիլիկիան ուր, ես ուր։
«Վանն իմ պատամական հայրենիքն ա, Կարսն իմ պատամական հայրենիքն ա, Կիլիկիան իմ պատմական հայրենիքը չի։ Էն ժամանակ ձեր նման կրթված, զարգացած, ուժեղ տղերք թողեցին մեր հայրենիքը, գնացին ուրիշ տեղ, պետություն ստեղծեցին, բայց, փառք Աստծո, որ դուք չեք թողնում հայրենիքը և պայքարում եք իշխանության գալու համար, որպեսզի մեզ հեռացնեք իշխանությունից»,- ասաց Աղազարյանը։