Կիեւում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է առաջիկա օրերին աննախադեպ օդային հարվածի մասին

Կիևում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է առաջիկա օրերին լայնածավալ օդային հարձակման սպառնալիքի մասին։

«Կիևում ԱՄՆ դեսպանատունը տեղեկատվություն է ստացել հնարավոր լուրջ օդային հարձակման մասին, որը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի` առաջիկա մի քանի օրերի ընթացքում։

Դեսպանությունը, ինչպես միշտ, խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին պատրաստ լինել անհապաղ ապաստան փնտրելու ավիահարվածի մասին ահազանգի դեպքում», – ասվում է հայտարարության մեջ։

Հաշվի առնելով, որ Կիեւը հաճախակի է օդային հարվածների ենթարկում եւ ամեն անգամ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություններ չի հնչեցնում, այս անգամ դրա մասին կանխավ հայտարարելը հուշում է, որ ամերիկացիները սպասում են աննախադեպ հարվածի:

Share This