Կենտրոն վարչական շրջանի ձերբակալված պաշտոնյաները կալանավորվել են

Երեկ ձերբակալված Կենտրոն վարչական շրջանի 3 պաշտոնյան և մեկ անձը կալանավորվել են: Այս մասին Euromedia24.com-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«3 պաշտոնյան մեղադրվում են խմբով կաշառք ստանալու համար, մյուս անձը՝ այն տալու»,- նշեց Օհանջանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Euromedia24.com-ը հայտնել էր, որ քրեական վարույթը, որի շրջանակներում իրավապահները գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանում, քննում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Share This