Կենդանակերպի խորագիր. մարտի աստղագուշակի իրադարձությունները

Գարունը տարվա ամենահաճելի եղանակն է, որովհետեւ հաջորդում է դաժան ձմռանը՝ խորհրդանշելով զարթոնքն ու արթնացումը։

Միաժամանակ, մենք բոլորս հիշում ենք հայկական ասացվածքն այն մասին, որ մարտը գիժ ամիս է։

Այսօվա հրապարակման մեջ կպատմենք հույսերի եւ խենթությունների մասին, որոնք կբերի մարտը։

Ռետրոգրադային Վեներա

Վեներան սիրո, փողի, գեղեցկության եւ դիվանագիտության մոլորակն է։ Այս ժամանակահատվածը կտեւի մարտի 1-ից ապրիլի 13-ը։ Այս պահին անցանկալի են հարաբերություններ սկսելը, ամուսնանալը, կոսմետիկ միջամտությունները, պլաստիկ վիրահատությունները եւ թանկարժեք գնումները։ Ռետրոգրադային Վեներան վատ է ստեղծագործության եւ նոր նախագծերի կամ կապերի համար, բայց լավ է արձակուրդների եւ ռեթրիտների համար:

Ռետրոգրադային Մերկուրի

Մերկուրին նորությունների, տեղեկատվության, բանակցությունների, վաճառքի գործարքների եւ կրթության մոլորակն է: Մերկուրին արագ մոլորակ է եւ տարին մի քանի անգամ հետընթաց է ապրում: Այս տարի դա առաջին անգամ կլինի մարտի 15-ից ապրիլի 7-ին։ Այս ընթացքում անցանկալի է բնակարաններ, մեքենաներ եւ թանկարժեք սարքավորումներ գնելը, ինչպես նաեւ ձեռնարկումներ սկսելը։ Դրամապանակները, փողերը, փաստաթղթերը կարող են կորչել, իսկ պայմանագրերի պայմանները կարող են փոխվել: Մերկուրիի հետընթացի ժամանակ ամենալավ բանը ոչ թե նոր բան սկսելն է, այլ պլանավորելը եւ մտածելը որոշումների մասին։ Հիանալի ժամանակ է հին կամ կուտակված բաները վերափոխելու, հետ գնալու եւ ինչ-որ բան շտկելու համար:

Խավարումներ

Խավարումները կանխագուշակում են կյանքի կարեւոր իրադարձությունները, երբեմն՝ ճակատագրական։ Խոսքը միշտ կամ անսպասելի նոր հնարավորությունների մասին է, կամ այն ժամանակի, երբ անհրաժեշտ կլինի վերջ տալ վաղուց արդեն գոյություն ունեցող ինչ-որ խնդրի կամ իրավիճակի։

Մարտի 14-ին լուսնի խավարում կլինի։
Մարտի 29-ին կլինի արեւի խավարում։ Խավարումներից յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն կպատմենք առանձին նյութերով։

Նեպտունը փոխում է նշանը

Նեպտունը դանդաղ մոլորակ է, այն փոխում է նշանը յուրաքանչյուր 14 տարին մեկ: Մարտի 31-ին Նեպտունը դուրս կգա Ձկների նշանից եւ կմտնի Խոյի նշան։ Նեպտունը կազդի Կենդանակերպի բոլոր նշանների վրա այս կամ այն ոլորտում, բայց Կենդանակերպի բոլոր նշանների դեպքում փոփոխություններն ամենից շատ կվերաբերեն արվեստի, հավատքի, կրոնի, պատրանքների եւ հակումների ոլորտներին: Նեպտունը պատշաճ կարգապահության եւ կամքի դեպքում օգնում է ազատվել վարդագույն ակնոցներից եւ կախվածություններից։

Աստղագուշակության առումով մարտն իրոք ձեւավորվում է որպես վայրի ամիս, բայց խավարումները հնարավորություններ կբացեն եւ խթան կհանդիսանան նրանց համար, ովքեր շատ երկար են դոփում նույն տեղում: Մարտյան խավարումների մասին ավելի մանրամասն կարդացեք մեր հաջորդ հրապարակումներում:

Share This