Կենդանակերպի այս նշաններն առատաձեռնորեն օժտված են հաջողությամբ
Կենդանակերպի բոլոր նշանների շարքում աստղագուշակներն անվանել են չորսի, որոնք իսկապես աչքի են ընկնում իրենց հաջողության համար։
Խոյ. նրանք իմպուլսիվ բնավորություն ունեն։ Չնայած սրան, միշտ ճանապարհ ունեն հաղթահարելու այն դժվարությունները, որոնք առաջանում են հաջողության ճանապարհին։ Խոյերը մագնիսի պես հաջողություն են գրավում՝ նոր հնարավորություններ բացելով իրենց համար։
Առյուծն իր թագավորական հմայքով գիտի ինչպես ոգեշնչել ուրիշներին։ Նա կարող է ստիպել աշխարհին պտտվել իր շուրջը: Վստահությունը և էնտուզիազմն Առյուծներին հատուկ խարիզմա են հաղորդում։ Հաճախ դա հանգեցնում է հաջող պայմանագրերի և շահավետ ծանոթությունների:
Աղեղնավորը բնավորությամբ հետազոտող է։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միշտ արկածների որոնման մեջ են։ Նրանք բախտավոր են, քանի որ սիրում են ռիսկի դիմել և վստահորեն քայլել անհայտ ուղիներով: Դրա համար Աղեղնավորը ճակատագրից առատաձեռն նվերներ է ստանում։
Ձկներն իրենց բնույթով երազողներ են։ Գտնում են երջանկություն իրենց երևակայությունների մեջ: Նրանց ինտուիցիան և աշխարհը այլ կերպ տեսնելու ունակությունը միշտ օգնում են այս նշանի ներկայացուցիչներին խուսափել դժվարություններից։ Սա կախարդանքով է լցնում Ձկների կյանքը