Կեղտոտ, թե մաքուր դու երբեք չես կորցնի քո արժեքը (առակ)

Մի անվանի հոգեբան իր դասախոսությունն այսպես սկսեց.

–   Ո՞վ է ցանկանում ստանալ այս 20 դոլլարանոց թղթադրամը:

Շատ ձեռքեր բարձրացան… Ցանկացողները շատ էին

–   Մինչ ձեզանից մեկը կստանա այս թղթադրամը, ես ինչ-որ բան կանեմ նրա հետ,- շարունակեց հոգեբանը:

 

Նա ճմրթեց թուղթն ու կրկին հարցրեց, թե ինչ-որ մեկը ցանկանում է վերցնել այն …

 

Կրկին բարձրացան ձեռքեր…

 

–   Այդ դեպքում, – պատասխանեց նա, – ես կանեմ հետևյալը.

 

Նա թղթադրամը նետեց հատակին, ոտքով տրորեց, հետո բարձրացրեց ճմրթած ու կեղտոտված դրամն ու հարցրեց.

 

–   Դե՛, և ձեզանից ում է հարկավոր այս կեղտոտ թղթադրամը:

 

Դարձյալ ցանկացան բոլորը…

 

–   Սիրելի բարեկամներ, հենց նոր դուք ստացաք մի թանկարժեք դաս, – ասաց հոգեբանը, – չնայած այն ամենին, ինչ արեցի այս թղթադրամի հետ, միևնույն է, դուք բոլորդ ցանկացաք ստանալ… Քանի որ այն չի կորցրել արժեքը… Նա շարունակում է մնալ 20 դոլլար արժողությամբ թղթադրամ…

 

Կյանքում էլ է հաճախ այդպես պատահում, երբ մենք հայտվում ենք «հատակին», տրորված, կեղտոտված… Նման իրավիճակում մենք մեզ զգում են անարժեք, անպետք …Կարևոր չէ, թե ինչ է պատահել, կամ՝ կպատահի… Կեղտոտ, թե՝ մաքուր, դու երբեք չես կորցնի քո արժեքը…Դու միշտ կլինես անգին` Աստծո և նրանց համար, ովքեր սիրում են քեզ…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )