Կարևոր ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2023թվականին, սակայն մինչև հիմա չի կառուցվել
Կարևոր ճանապարհը պետք է շահագործման հանձնվեր 2023թվականին, սակայն մինչև հիմա չի կառուցվել
Տավուշի մարզկենտրոն Իջևանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր- Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022թվականին, շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թվականի սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված էր հատկացնել 4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Ճանապարհի շինարարության պայմանագրի ժամկետը խախտվել է, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապարհի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ ներկայումս ո՞ր կազմակերպությունն է իրականացնում այդ ճանապարհի կառուցապատումը, աշխատանքների քանի՞ տոկոսն է արված, ե՞րբ շահագործման կհանձնվի կարևոր այդ ավտոճանապարհը։ Մարզպետարանից պատասխանել են․ « Գանձաքար- Իծաքար ավտոճանապարհի կառուցապատումը իրականացվում է «Էկո բիլդինգ>> շինարարական կազմակերպության կողմից, որն իրականացրել է Իծաքար-Հախում գետի հատվածի հողային աշխատանքները, ճանապարհի կառուցապատման ավարտի վերաբերյալ դիմեք կապալառու կազմակերպությանը»։
