Կարո՞ղ է ներարգանդային ինսեմինացիան ազդի զույգերի սեռական ֆունկցիայի վրա. մանրամասնում է մասնագետը
Անպտղությունը համարվում է լուրջ սթրեոգեն գործոն, որն ազդում է զույգի կյանքի որակի վրա: Այս մասին նշել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը:
Այժմ, օժանդակ վերարտադրողական բուժման տարբերակները, ինչպիսիք են ներարգանդային սերմնավորումը, հասանելի են՝ օգնելու զույգերին հղիանալ: Թեև այս բուժման տարբերակները զույգերին հղիության հույս են ներշնչում, դրանք նաև ներկայացնում են նոր մարտահրավերներ, որոնց զույգերը պետք է դիմագրավեն, ինչպես օրինակ՝ պտղաբերության դեղամիջոցներ ընդունելը, բժշկական հանդիպումների ժամանակացույցը և հաճախելը, ինչպես նաև սերմնահեղուկի նմուշների հավաքագրումը և տեղադրումը:
Այս պրոցեդուրաները, առաջացնում են սթրես, հոգնածություն և էմոցիոնալ ցնցումներ զույգերի համար, ինչը, հնարավոր է, ազդի նրանց սեռական ֆունկցիայի և ընդհանուր բարեկեցության վրա: Վերջերս կատարած հետազոտության հեղինակներն ուսումնասիրել են ներարգանդային բեղմնավորում անցած 66 զույգերի սեռական ֆունկցիայի և կյանքի որակի փոփոխությունները` օգտագործելով կանանց սեռական ֆունկցիայի ինդեքսը (FSFI) կամ Էրեկտիլ ֆունկցիայի միջազգային ինդեքսը-5: IIEF-5) տղամարդկանց համար և պտղաբերության կյանքի որակը (FertiQoL):
Արդյունքները ցույց են տալիս, որ ներարգանդային բեղմնավորումն իսկապես կարող է ազդել զույգի սեռական գործունեության վրա: Վերարտադրողական բուժում անցնող զույգերը ցանկալի է անհրաժեշտության դեպքում ստանան սեքսոլոգիական խորհրդատվություն՝ կյանքի տվյալ սթրեսային ժամանակահատվածում սեռական ֆունկցիան առողջ պահպանելու համար: