Կարելի՞ է արդյոք գիշերը ձու ուտել․ սննդաբանի խորհուրդները

Սննդաբան Ելենա Սոլոմատինան պատասխանել է հաճախ տրվող հարցին՝ կարելի՞ է արդյոք գիշերը ձու ուտել։

Մասնագետը պարզաբանել է, որ ձուն բավականին հարմար է երեկոյան ընթրիքի համար, հատկապես՝ խաշած վիճակում։

«Ձվի սպիտակուցը մարսողության համար ստանդարտ է: Այն ներծծվում է 97–98%-ով և մեծ էներգիա չի պահանջում մարսողության համար»,- բացատրել է Սոլոմատինան։

Ընթրիքին երկու խաշած սպիտակուց (ոչ ամբողջական ձու) ուտելը չի ​​հանգեցնի ավելորդ կիլոգրամների, այլ հակառակը՝ կօգնի օրգանիզմին վերականգնվել։ Սպիտակուցը նպաստում է սոմատոտրոպ հորմոնի արտադրությանը, որն ակտիվորեն աշխատում է քնի ժամանակ՝ մարմնի  «վերականգնման» ուղղությամբ:

«Սա կարևոր գործընթաց է, և ձվի սպիտակուցն օգնում է օրգանիզմին վերականգնման համար նյութեր չվերցնել սեփական պաշարներից»,- հավելել է նա։

 

Share This