Կարակասում` նախագահական պալատի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել

Կարակասում` նախագահական պալատի մոտ, հրաձգություն է տեղի ունեցել: Հաղորդվում է, րո կրակոցների պատճառ են դարձել անօդաչու թռչող սարքերի դեմ ոստիկանության գործողությունները։ Հրաձգությունը տեղի է ունեցել Վենեսուելայի վրա ԱՄՆ-ի հարձակման և նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգման ֆոնին:

Ականատեսները հայտնում են, որ քաղաքի երկնքում դրոններ են նկատվել, իսկ փողոցներում զինված մարդիկ կան: Իրավիճակը ներկայումս գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ և արդեն կարգավորվել է:

Սպիտակ տան երկու ներկայացուցիչներ հայտնել են, որ ԱՄՆ-ն առնչություն չունի միջադեպին։

Share This