Կասե՞ս՝ դու ինչ գործի ես մեր թաղապետարանում
Ֆեյսբուքյան օգտատեր Լևոն Հարությունյանը անդրադարձել է ՔՊ երիտթևի կարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Վազգեն Մանուկյանի գրառմանը։ Վերջինս պատգամավորների ստորագրությունների լուսանկարը հրապարակել էր և նրանց անվանել՝ «հակահեղափոխականներ»․ Հարությունյանը գրում է․
«ԱԺ պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպում ու դիմում են քննիչ հանձնաժողով ստեղծելու համար, ինչ ա անում Վազգենը, երեւում ա նկարում։
Գևորգ Բաբայան ջան, հիմա հասկանում եմ ՝ինչի ամեն Աջափնյակի հարցով քեզ ենք դիմում ։
Վազգեն Մանուկյան, գործ արա , մնացել ես հեղափոխական-հակահեղափոխական ման գալու գործի տակ։ Կասե՞ս դու ինչ գործի ես մեր թաղապետարանում։
Ու դու, ի՞նչ, ուզում ես սենց ի՞նչ անես յանի։ Մարդիկ իրանց գործն են անում լրիվ օրենքի սահմաններում, դե՞մ ես։ Լավ են արել ճիշտ են արել
Հարգելի պատգամավորներ Շնորհակալություն»։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը ՔՊ-ի այն ակտիվիստն էր, որը Նադեժդա Սարգսյանի մահից հետո ֆեյսբուքի իր աջում գրել էր՝ «Եվս մեկ Սարգսյան հեռացավ», այժմ նա աշխատում է Աջափնյակի թաղապետարանում ։