Կառավարությունը պարտավորություն ունի արցախցիների նկատամբ․ Սաիդա Պողոսյան

Այսօր՝ մարտի 29-ին, Ազատության հրապարակում բողոքի ցույց է կազմակերպվել ի պաշտպանություն արցախցիների իրավունքների։

Ambion.News-ի հետ զրույցում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սաիդա Պողոսյանը ներկայացրեց հանրահավքի նպատակը։

«Հիմնական 4 կետերի շուրջ ենք հանրահավաքը հրավիրել՝ արցախցիների հավաքական վերադարձի, գերիների վերադարձի, բնակարանային և սոցիալական խնդիրների։ Բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են և չպետք է ենթարկվեն խտրականության։ Սա միջոց է ՀՀ կառավարությանը հիշեցնելու, որ պարտավորություն ունի արցախցիների նկատամբ և այդ բեռը պետք է սիրով կատարի»։

Սաիդա Պողոսյանը հույս հայտնեց, որ հանարահավքը և հետագա քայլերը կնպաստեն այդ որոշումների կայացմանը և նշեց, որ Կառավարության սոցիալական աջակցության այն տարբերակներն ու առաջարկներն անընդունելի են, որովհետև համարժեք չեն։ Իսկ իրենց առաջարկները Կառավարությունը չի ընդունում։

© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2025/03/29/150489

Share This