Կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել

Մինչև տարեվերջ կառավարությունը նախատեսում է 152 միլիոն դոլարի վարկ վերցնել՝ բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտնել է ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը։
Ազգային ժողովի վավերացմանը ներկայացված համաձայնագրերով նախատեսվում է վարկերը վերցնել եվրոյով, քանի որ, ըստ փոխնախարարի, եվրոյով վարկերը ավելի լավ պայմաններով ենմ առաջարկվել։ Իսկ 4 համաձայնագրերից Հայաստանը ստանալու է հետևյալ վարկերը․
45,8 մլն եվրո – Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ,
9,1 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ,
40 մլն եվրո – Վերականգնման վարկերի բանկ (KfW),
36,5 մլն եվրո – Ասիական զարգացման բանկ։
Համաձայնագրերը կնքվել են նոյեմբեր ամսվա ընթացքում և մինչև հիմա անցնում էին Հայաստանի ներքին ընթացակարգերը՝ վավերացվելու համար։ Ֆինանսների նախարարի տեղակալը Ազգային ժողովում հայտարարեց, որ այդ գումարները անհրաժեշտ են 2019 թվականի համար նախատեսված ծրագրերի իրականացումն ավարտելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )