Կառավարությունը հավանություն տվեց օրինագծին, որով 9 տուգանային միավորը կբարձրացվի 13-ի․ առաջիկայում սա կքննարկենք լիագումար նիստում․ Ալեն Սիմոնյան

Քիչ առաջ Կառավարությունը հավանություն տվեց իմ և գործընկերներիս համահեղինակած օրինագծին, որով վարորդների համար նախատեսված 9 տուգանային միավորը կբարձրացվի 13-ի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Առաջիկայում սա կքննարկենք լիագումար նիստում:
Շնորհակալ եմ կառավարության մեր գործընկերներին համագործակցության համար»,– գրել է նա:
Share This