Կառավարության հերթական հետքայլը. ֆիզիկական անձինք պարտադիր հայտարարագիր չեն ներկայացնի

Կառավարության մարտի 13-ի նիստում ընդգրկված չզեկուցվող նախագծերից մեկով Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է նոր նախագիծ, որով առաջարկվում է չեղարկել ֆիզիկական անձանց պարտադիր հայտարարագիր ներկայացնելու որոշումը։

Նախագծով առաջարկվում է չեղարկել ՀՀ հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի 4.1-ին մասով սահմանված՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհա¬նուր հայտարարագրման համակարգի կիրառությունը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ֆիզի¬կա¬կան անձանց կողմից ներկայացված եկամտային տարեկան հաշվարկները (հայտա¬րար¬ագրերը) չեն կարող օգտագործվել պետական իրավասու մարմինների կողմից իրակա¬նաց¬վող վար-չարարության շրջանակներում:

Share This