Կանադան ապրանք չէ, մենք չենք վաճառվում. Մարկ Քարնի

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը վաճառքի ենթակա չէ։ Հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Ինչպես գիտեք, անշարժ գույքի ոլորտում կան որոշ վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում։ Կանադան ապրանք չէ։ Մենք չենք վաճառվում և երբեք չենք վաճառվի», – ասել է Քարնին, երբ լրագրողները խնդրել են մեկնաբանել Թրամփի բազմիցս արված հայտարարությունները, որ նա ցանկանում է Կանադան միացնել Միացյալ Նահանգներին։
Ամերիկացի նախագահն իր հերթին նշեց, որ ներկայումս չի պատրաստվում քննարկել այս հարցը վարչապետի հետ, սակայն ընդգծեց, որ իրադարձությունների նման զարգացումը «շատ առավելություններ կտա հարևան երկրին»։ Այնուհետև Թրամփը հավելել է. «Երբեք մի՛ ասա երբեք»։