Կանադայում կոչ են արել մեծ ուժեր կենտրոնացնել ԱՄՆ սահմանին

Կանադային ավելի շատ ուժեր են պետք Միացյալ Նահանգների հետ սահմանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության պատճառով։ Այս մասին հայտարարել է կանադացի խորհրդարանական Չարլի Անգուսը, մեջբերում է The Hill թերթը։
Անգուսն ասել է, որ «կցանկանար» տեսնել ավելի շատ ֆինանսավորում, որն ուղղվում է ԱՄՆ սահմանին՝ « կանխելու կանադացիների սպանդը»:
«Մենք խելամիտ ենք՝ որպես կանադացիներ, բայց երբ ինչ-որ մեկը սպառնում է մեր ինքնիշխանությանը, մենք կկռվենք»,- ասել է կանադացի պատգամավորը։
Փետրվարի 3-ին Թրամփը հայտարարել է, որ Կանադան կարող է խուսափել Վաշինգտոնի առևտրային մաքսատուրքերից և ստանալ ռազմական պաշտպանություն, եթե միանա ԱՄՆ-ին՝ որպես 51-րդ նահանգ: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ին պետք չէ Կանադան ամերիկյան մեքենաներ արտադրելու համար, երբ այն կարող է արտադրվել Դեթրոյթում, Հարավային Կարոլինայում, Թենեսիում կամ որևէ այլ նահանգում։ Թրամփի խոսքով՝ Ամերիկան կարիք չունի կանադական փայտանյութի կամ էներգիայի, քանի որ ԱՄՆ-ն երկուսն էլ ավելի շատ ունի։