Կանադայում գրանցվել է թռչնագրիպով մարդկանց վարակման առաջին դեպքը

Կանադայի Կոլումբիա նահանգում գրանցվել է H5 թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը։

Պարզվել է, որ հիվանդը դեռահաս է, ով տեղափոխվել է մանկական հիվանդանոցներից մեկը։ Այս մասին Euromedia24.com-ի փոխանցմամբ` հայտնում է Agence France-Presse (AFP) լրատվական գործակալությունը։ Հետազոտվում են վարակի աղբյուրը և հիվանդի հնարավոր շփումները։

Կանադայի պաշտոնյաներն ասում են, որ երիտասարդը, ամենայն հավանականությամբ, շփվել է հիվանդ թռչնի կամ կենդանու հետ:

Թռչնագրիպի նկատմամբ խոցելի տեսակների աճող թիվը մտահոգության տեղիք է տալիս, թեև, մարդիկ հազվադեպ են վարակվում, ասում են գիտնականները:

Հարուցիչի փոխանցումը հնարավոր է կրիչի կամ աղտոտված միջավայրի հետ սերտ շփման միջոցով:

Մասնագետները մտավախություն ունեն, որ վիրուսը մուտացիաների միջոցով մարդուց մարդ փոխանցվելու կարողություն ձեռք կբերի։

Share This