Կայծակը հարվածել է Վաշինգտոնի Կապիտոլիումին Ամանորի գիշերը (տեսանյութ)

Կայծակը հարվածել է ԱՄՆ-ի մայրաքաղաքի Կապիտոլիումի տանիքի գագաթին Ամանորի գիշերը ամպրոպի ժամանակ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։

Էլեկտրական լիցքաթափումը հարվածել է նաև Վաշինգտոնի հուշարձանին, որը գտնվում է Սպիտակ տան և Կապիտոլիումի միջև։ Այս 169 մ բարձրությամբ գրանիտե օբելիսկը պատվում է Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնին (1732-1799) և հանդիսանում է աշխարհի ամենաբարձր նման կառույցը:

ԱՄՆ մայրաքաղաքում անոմալ տաք եղանակ է գրանցվել: Ջերմաչափը բարձրացել է մինչև 17 աստիճան Ցելսիուս, չնայած սովորաբար ջերմաստիճանը տարվա այս եղանակին մոտ զրոյական է:

Share This