Կայացվել է որոշում թույլատրել Ամուլսարի շահագործումը
Կայացվել է որոշում թույլատրել Լիդիան Արմենիա ընկերության կողմից Ամուլսարի շահագործումը՝ ընդհուպ մինչև դեպի Ամուլսար տանող ճանապարհը ուժի գործադրմամբ բացելով։
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ շահագործումն կսկսվի մյուս տարվա հունվար ամսից։
Ավելի վաղ վարչապետը նշել է, որ ցանկացած լուծում պետք է հիմնված լինի կոնկրետ փաստերի վրա:
Կառավարության ղեկավարը կարևորել էր նաև Ամուլսարի հանքավայրի հարցում «Լիդիան Ինթերնեյշնլի» և հասարակության, մասնավորապես՝ ազդակիր համայնքների շարունակական երկխոսությունը:
Հիշեցնենք` Հայաստանում իշխանափոխությունից հետո «Լիդիան Արմենիայի» ու բնապահպանների վեճը հանգուցալուծելու նպատակով ՀՀ նոր կառավարությունը` Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ուսումնասիրություն սկսեց պարզելու, թե կողմերից որն է ճիշտ ու ում փաստարկներն են իրական։