Կայացավ «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության կողմից կազմակերպած խաղային լիգայի ֆուտզալի սիրողական առաջնության եզրափակիչ փուլը
Երևանում կայացավ «Հայաստան – Արցախ» համահայկական երիտասարդական միության կողմից կազմակերպած խաղային լիգայի ֆուտզալի սիրողական առաջնության եզրափակիչ փուլը։ Այս մասին հայտարարություն է տարածել Գագիկ Ծառուկյանը՝ կից հրապարակելով տեսանյութը։
«Նախաձեռնությունը հերթական անգամ միավորեց Հայաստանի և Արցախի երիտասարդներին՝ արտահայտելով միասնության, համախմբման և թիմային ոգու գաղափարը։
Մրցաշարը կրելու է ամենամյա բնույթ՝ ընդլայնելով մասշտաբները և պահպանելով Հայաստանի և Արցախի երիտասարդների միջև բարեկամության ու համագործակցության ավանդույթը»,:
