Կամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել
Կամչատկայի ափերի մոտ 6,1 և 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ տարածաշրջանի մամուլի ծառայությունը։ Գերատեսչության տվյալներով՝ առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խաղաղ օվկիանոսում՝Նիկոլսկոյե գյուղից 94 կմ հյուսիս-արևմուտք։
Ըստ ԱԻՆ-ի՝ ցնցումները զգացվել են մի շարք գյուղերում և բնակավայրերում։ Երկրաշարժի ուժգնությունը եղել է երեքից չորս բալ, հայտնում է News.ru-ն։