ԿամԱԶ-ով կեղտը դուրս եկավ ջրի երես
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հրապարակել է համայնքին նվիրատվություն կատարած անձանց անունները, և տեղակացրել, որ նրանք բոլորը քաղաքապետարանի շնորհակալագիր են ստացել:
Դրանց թվում է նաև Սանվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ին, որը Երևանին 3 ԿամԱԶ է նվիրել:
«Երեւանի քաղաքային իշխանությունը որդեգրել է բիզնեսի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի խթանման սկզբունքը, ինչը միջազգայնորեն տարածված պրակտիկա է: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հրավիրում է Հայաստանում կամ արտերկրում բիզնես ծավալող բոլոր հայրենակիցներին՝ մասնակցելու Երեւանի զարգացմանը:
Եվ այսպես, այս պահի դրությամբ նվիրատու կազմակերպություններն են.
1.Սարգիս Խուրշուդյան, Հայրապետ Հովհաննիսյան -Mercedes Benz Sprinter Chassis 516 Ֆուրգոն 2 հատ
2. «Ն և Ս Քոնսթրաքշն ՍՊԸ, աղբատար MK-1541-14 (ԳԱԶ) -10 հատ, աղբատար KO 427-72 «ԿամԱԶ» -53605-773950-48 -2 հատ, KO440B1-01 «ԿամԱԶ» -65115-3081-50 -2 հատ,
3. Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանություն, աղբատար «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ,
4. «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ, բազմաֆունկցիոնալ «ԿամԱԶ» 43253-3010-69 -3 հատ,
5. «Էյչ բի Էմ գրուպ» ՍՊԸ «ԿամԱԶ» 65115-773962-50, 1 հատ»,- գրել է խոսնակը:
Դասականը կասեր` խոստովանեցի ՞ ր զավակս: Այդ ինչու էիք ընդամնեը երկու օր առաջ գլխապատառ հերքում. Հայկ Մարությանը, ասում էր, թե չի հիշում` ովքեր են նվիրատուները, նրա խոսնակն էլ պնդում էր` Սամվել Ալեքսանյանը որեւէ նվեր չի արել:
Զավեշտն հասել է այնտեղ, որ հիմա էլ պնդում են,թե Սամվել Ալեքսանյանի հետ իրենք գործ չեն ունեցել, պայմանագրի տակ տնօրենն է ստորագրել: Իսկ ինչ-որ մեկը մտածու մ էր, որ Սամվել Ալեքսայանն անձա ՞ մբ պետք է ստորագրեր այդ թղթի տակ: Հնարավոր է անգամ, որ փաստաթղթերով այդ ընկերության տերը ոչ թե Սամվել Ալեքսանյանն է, այլ օրինակ նրա կինը` տիկին Շողերինան, կամ էլ նրա բազմանդամ ընտանիքի անդամներից մեկ ուրիշը` աղջիկը, տղան, քույրը…. Լրաջեցեք պարոնայք, դուք կարգին սերիալում չեք: Դրանից իրականությունը չի փոխվում: Ժամանակիրն, երբ նույն Սամվել Ալեքսանյանը ծառայում էր նախկին իշխանություններին ու նման կարգի նվերներ եր տալիս, ձեզ թվում է` թղթերի տակ ի՞նքն էր ստորագրում:
Ի վերջո, հերքում եք, որ ի՞նչ անեք, գոնե պարզ ասեք, որ մարդը նվիրել է: Հա, ու մեկ էլ շնորհակալություն հայտնելուց բացի նաև հիշեք, որ առանց ավագանու` քաղաքապետն ու քաղաքապետարանն իրավունք չունեն նման թանկարժեք նվերներ ընդունել` դա կոռուպցիա է: Ասենք նաև, որ հեղափոխական իշխանությունը Սամվել Ալեքսանյանի աղջկա ընկերությանը` <<Ալեքս տեքստիլին>> հարկային արտոնություն է տվել, և ընդհանրապես բոլոր բիզնեսների առաջ կանաչ է լույս է վառել, որ Ալեքսանյանը այս կարգի նվերներ անի իշխանությանը: