Կակաոն անփոխարինելի մթերք է պերիֆերիկ զարկերակների հիվանդությունների ժամանակ
Իրականացվել է փորձարկում, որի շրջանակում 60 տարեկանն անց 44 պացիենտ օրը 3 անգամ խմել են կակաոյով ըմպելիք, հայտնում է Medical Express-ը: Եղել է նաև ստուգողական խումբ: Փորձարկումը տևել է կես տարի: Այդ ընթացքում, կակաո օգտագործող պացիենտները սկսել են ավելի լավ քայլել: Ըմպելիքի շնորհիվ կամավորները կարողացել են քայլել 42,6 մետր ավելի` 6 րոպեի ընթացքում: Ֆլավանոլներով հարուստ ըմպելիքը նաև լավացրել է մկանների աշխատանքը և արյան շրջանառությունը` ծնկերում:
Հիշեցնենք, որ ծայրամասային զարկերակների հիվանդությունը բնորոշվում է անոթների նեղացումով, որը պակասեցնում է սրտից դեպի ոտքեր` արյան հոսքը: Ախտանշաններն են՝ ցավը, ցնցումները, թուլությունը, ոտքերում` սեղմվածությունը, կամ այլ ցանկացած տհաճ զգացողություն` քայլելիս: Հայտնի է նաև, որ այդ հիվանդության ժամանակ դիտվում է միտոքոնդրիաների՝ ծնկների բջիջների էներգետիկ գործարանների վնասում:
Գիտնականները ենթադրում են, որ կակաոյի հիմնական ֆլավանոլ էպիկատեխինը կարող է ուժեղացնել միտոխոնդրիալ ակտիվությունը և ամրացնել ծնկների մկանները: Հետազոտությունը կակաո օգտագործողների մոտ ցույց է տվել միտոխոնդրիալ ակտիվության և մազանոթների ամրության բարձրացում, ինչպես նաև առողջական այլ ցուցանիշների լավացում: