Կալլասը կտրուկ պատասխան է տվել ԱՄՆ փոխնախագահին

Հիմա կարևորն այն է, թե ինչ է անում Եվրոպան, այլ ոչ թե ինչ են ասում ամերիկյան ներկայացուցիչները: Այսպես է մեկնաբանել Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը Մյունխենի համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Վենսի հայտարարությունները, հայտնում է Axios-ը։

«Կարծում եմ, որ այժմ ավելի կարևոր է այն, ինչ անում են եվրոպացիները, այլ ոչ թե այն, ինչ ասում են ամերիկացիները»,- նշել է եվրոպացի դիվանագետը։

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ նման հայտարարություններով Կալլասը «փորձել է նվազեցնել Վանսի ելույթի կարևորությունը»։

Share This