Կալիֆոռնիայում վրաերթի ենթարկված տղամարդուն 13 000 դոլարի հաշիվ է եկել՝ շտապօգնության մեքենայով տեղափոխելու համար
ԱՄՆ-ում առողջապահական ծախսերի ամենացնցող կողմերից մեկը շտապ օգնության համար վճարներն են, գրում է Jalopnik-ը։
Ոչ առևտրային Fair Health-ի տվյալները ցույց են տալիս, որ 2017-ից մինչև 2020 թվականների ընթացքում ոչ կրիտիկական հիվանդներին հիվանդանոց տեղափոխելու միջին արժեքը աճել է 17,5 տոկոսով՝ 800 դոլարից մինչև 940 դոլար:
Նույն ժամանակահատվածում շտապօգնության ծառայության շտապ հոսպիտալացումը թանկացել է գրեթե 40%-ով։ Շատերը հայտնվում են լրիվ հուսահատության մեջ, ինչպես Հյուսիսային Կալիֆորնիայի մի բնակիչ, ով 13 հազար դոլարի վճարման ծանուցագիր է ստացել մի հիվանդանոցից մյուսը շտապօգնության մեքենայով 6 մղոն ճանապարհի համար:
Ջագդիշ Ուիթենը դուրս է եկել վազքի, երբ փորձել է անցնել Սան Ֆրանցիսկոյի բանուկ փողոցը, և նրան վրաերթի է ենթարկել մեքենան: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ նրա խոսքով, գետնին ընկնելուց առաջ «փոքր սալտո» է արել: Դեպքի ականատեսները շտապօգնություն են կանչել։
Հենց նա հասել է հիվանդանոց, նրան բուժելեն թեթև վնասվածքներից, որոնք ներառում էին ոտքի մատի կոտրվածք և որոշ կապտուկներ:
Վթարի հետեւանքով Ուիթենը նաև ուղեղի թեթեւ ցնցում է ստացել։ Արդյունքում հիվանդանոցից ասել են, որ Ուիթենին պետք է տեղափոխեն քաղաքի միակ վնասվածքաբանական կենտրոն, որը գտնվում է մեկ այլ տեղական հիվանդանոցում: Հիվանդանոցից շտապ օգնություն են կանչել՝ նրան վնասվածքաբանության կենտրոն տեղափոխելու համար։ Շտապօգնության մեքենայով կարճատև ուղևորությունից հետո շտապ օգնության բաժանմունքի բժիշկները զննել են նրան, ասել են, որ նա արդեն ստացել է համապատասխան բուժում և ազատ են արձակել, ասել է Ուիթենը:
Հիվանդանոց ընդունվելուց մեկ ամիս անց Ուիթենին հսկայական հաշիվ է եկել շտապօգնության համար:
Մի հիվանդանոցից մյուսը 6 մղոն ուղևորության համար Ուիթենին ներկայացվել է 12,872,99 դոլարի վճար: Այդ գինը ներառում էր 11,670,11 դոլար բազային ուղևորության համար, 737,16 դոլար՝ 6 մղոն, 314,45 դոլար ԷԿԳ-ի համար և ևս 151,27 դոլար՝ «վարակի վերահսկման» համար: