Կալանավորվել է նաև կաթողիկոսի եղբորորդին

Դատարանի որոշմամբ՝ Գարեգին Երկրորդի եղբորորդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեկ ամսով կկալանավորվի․ տեղեկանում ենք  Քննչական կոմիտեից։

 

Ավելի վաղ հայտնել էինք՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, մեկ նույնպես կալանավորվել է մեկ ամսով։

 

Քրեական վարույթի հիմքում Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի գրառումն է, որտեղ նշված էր, որ նոյեմբերի 1-ին Գևորգ Ներսիսյանը և նրա որդին խոչընդոտել են նախընտրական քարոզչությանը։

 

 

Share This