Ծղրիդներ ուտելը բարձրացնում է սեռական հակումը

Ծղրիդները կարող են ընդգրկվել աֆրոդոզիակների ցուցակում։ Food Science of Animal Products ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ սննդի մեջ ծղրիդների օգտագործումը բարձրացնում է սեռական հակումը, բարելավում քնի որակը, նպաստում մազերի առողջությանը եւ օգնում քաշի վերահսկմանը։

Առողջության համար առավելությունները վերագրվում են այս միջատներին, որոնք հարուստ են սննդարար նյութերով, ներառյալ սպիտակուցը, անփոխարինելի ամինաթթուները, վիտամինները եւ հանքանյութերը։
Մասնավորապես, հետազոտության ընթացքում, որն իրականացվել է առնետների վրա, հայտնաբերվել է, որ այդ սննդակարգը նրանց ավելի առույգ է դարձրել։ Բարելավվել է նաեւ նրանց քունը, մազածածկույթը, եւ նրանք ավելի լավ են պահել առողջ միջին քաշը։

Թեեւ այս հետազոտությունը կենտրոնացել է միայն առնետների վրա, հետազոտողներն ասում են, որ նույն արդյունքները կարող են լինել նաեւ մարդկանց մոտ։ «Մեր արդյունքները ընդգծում են ուտելի միջատների զգալի պոտենցիալը, ինչպիսին են Ruspolia nitidula-ները (խոշոր կոնաձեւ ծղրիդներ)՝ որպես սպիտակուցի այլընտրանքային աղբյուրներ»,- The Post-ին ասել է հետազոտող Նգնանիի Աբդուլը։

«Ծղրիդների միսը ոչ միայն բավարարում է սննդի պահանջմունքը, այլեւ էական օգուտ է բերում մարդու առողջությանը»։ Scientific Reports-ում հրապարակված հետազոտության համաձայն՝ միջատների ավելի քան 2 200 տեսակներ օգտագործվում են աշխարհի 123 երկրներում։

Share This