Ծխախոտի գործածությունը բարձրացնում է սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Ծխախոտի գործածության հետևանքով սրտամկանի ինֆարկտի ու գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը միջինում բարձրանում է 50 տոկոսով։ Ընդ որում՝ օրական օգտագործվող ծխախոտի քանակությունն այս դեպքում նշանակություն չի ունենում։

Այս մասին, ինչպես գրում է РИАМО-ն ասել է Ծխախոտի սպառման վերահսկողության ու կանխարգելման կենտրոնի ղեկավար Մարինե Ղամբարյանը։

Մասնագետի խոսքով՝ օրական նույնիսկ մեկ գլանակը կարող է բարձրացնել սրտամկանի ինֆարկտի հավանականությունը տղամարդկանց մոտ 48 տոկոսով, իսկ կանանց մոտ՝ 57 տոկոսով։ Ինչ վերաբերում է գլխուղեղի կաթվածին, ապա ի տարբերություն չծխողների ծխող տղամարդկանց մոտ այս հիվանդության հավանականությունը բարձրանում է 25 տոկոսով, իսկ կանանց մոտ՝ 31 տոկոսով։

Share This