Ծառուկյանը կանչեց իր արաբ գործընկերոջը, որ պատմի ներդրումների մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, խոշոր սեփականատեր գագիկ Ծառուկյանն այսօր, ինչպես տեղեկացրել էինք, մանսակցում էր Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնին նվիրված միջոցառմանը։ Միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը խոսեց արաբ իր գործընկերների հետ միասին Հայաստանում իրականացվող կամ իրականացվելիք ներդրումների մասին։ Իր խոսքն ավելի հավաստի դարձնելու համար Ծառուկյանը նախ իր մոտ կանչեց իր արաբ գործընկերոջը։ «Ջաբուռ արի»,-կանչեց նա։ Արաբ գործընկերոջ մոտենալուց հետո շարունակեց։ «Մենք էսօր հիմնական սկիզբը դնում ենք, և նոր էլ հայտարարեցինք, որ ցանկացած ծրագիր համատեղ արաբական երկրների հետ մենք պատրաստ ենք աջակից լինել, մասնակից լինել, որ էդ ծրագրերը իրականություն դառնան»։