ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

1. Երբեք մի՛ պահանջեք, որ աշակերտներն անգիր սովորեն դասը կամ մեխանիկորեն կրկնեն ձեր և մյուսների խոսքը:
2. Օգնե՛ք, որ նրանք սովորեն լսել ուրիշին, հասկանան նրա կարծիքի կամ առարկության էությունը, կարողանան վերլուծել դրա ուժեղ և թույլ կողմերը:
3. Աշակերտների մեջ ձևավորեք այն համոզումը, որ ցանկացած տեսակետ , նույնիսկ եթե այն հակասում է մեծամասնության կարծիքին, արժանի է ուշադրության և գոյության իրավունք ունի:
4. Աշակերտներին << կյանքի դասեր տալու>> և նրանց գլխին <<բարոյախրատական >> ճառեր կարդալու փոխարեն բացատրեք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր արարքների, իր վարքի, հետևաբար նաև իր կյանքի համար:
5. Մի՛ քարոզեք աշակերտներին հետևել ինչ- որ մեկի կամ ինչ- որ կերպարի կյանքի օրինակին, այլ օգնեք նրանց ինքնուրույն ընտրություն կատարել:
6. Ձեր կարծիքը մի՛ փաթաթեք երեխաների վզին, այլ բացատրեք այն , իսկ ընտրության իրավունքը թողեք աշակերտներին:
7. Համբերատար եղեք աշակերտների կարծիքը լսելիս: Միշտ հիշե՛ք, որ նրանք սովորաբար դժվարությամբ են արտահայտում իրենց մտքերը, դրա համար էլ նրանց ձեր օգնությունն է պետք:
8. Մի՛ մոռացեք, որ բացարձակ ճշմարտություն գոյություն չունի, բայց երեխաներն էլ, մեծերի նման, խիստ զգայուն են սեփական ճշմարտությունների նկատմամբ:
9. Համոզեք ձեր աշակերտներին, որ նրանց վճիռներն ու որոշումները իրական են և հասանելի:

 

Share This