Խոչընդոտները հաղթահարելի են․ Համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամը Լաթաքիայի Աստվածածին եկեղեցում

Համաշխարհային եկեղեցիների խորհրդի անդամ, Արևելքի և Սիրիայի պատասխանատու և ներկայացուցիչ Միշել Նսեյրը այցելել է Լաթաքիայի Ս․ Աստվածածին եկեղեցի․
«Այսօր 27, Յունուար 2025-ին առաւօտեան Լաթաքիոյ Ս. Աստուածածին եկեղեցւոյ և ծովեզերեայ շրջանի հոգեւոր հովիւ Արժ. Տ. Վազգէն Ա. Քհնյ. Քէօշկէրեան և եկեղեցւոյ թաղական խորհուրդի ատենապետ Բժշկ. Մինաս Պալեան և անդամները, դիմաւորեցին ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՈՒ ԽՈՐՀՈՒՐԴԻ անդամ և Արեւելքի ու Սուրիոյ պատասխանատու և ներկայացուցիչ տիար Միշել Նսէյր ընկերակցութեամբ Տօքդ. շէյխ Խալէտ Քէմէլ։

Քհնյ. հայրը հիւրերուն ողջունեց թեմակալ Առաջնորդի Գերշ. Տ. Մակար Արք. Սրբզ. Աշգարեանի անունով, և բարի գալուստ մաղթեց իր և թաղական խորհուրդի անունով։ Սոյն հանդիպման ներկայ եղաւ Բերիոյ Հայոց թեմի ծովեզերեայ շրջանի պատգամաւոր երեսփոխան, Տիար Աւետիս Կարպուշեան։

Հանդիպման ընթացքին տեղի ունեցաւ մտերմիկ երկխօսութիւն, և հիւրերը լսեցին, Քհնյ. հօր և թաղական խորհուրդի, որոշ մտահոգութիւնները ներկայի և ապագայի նկատմամբ։ Հիւրերը իրենք ալ իրենց կարգին մտահոգոգթիւնները փարատող պատասխաններ տոալով, առաւել եւս յոյս ներշնջեցին, ըսելով համբերութեամբ և իրար հետ աջակցելով կարելի է հաղթահարել ամեն խոչնդոտ և դժուարութիւն։ Ավարտին հիւրերը այցելեցին Ս. Աստուածածին եկեղեցի և յայտնեցին իրենց գոհունակութիւնը»։

Share This