Խնձորի այս օգտակար հատկությունների մասին քչերն են տեղյակ

Խնձորը սովորական միրգ է, որը այդքան էլ չի գրգռում մեր  համային ընկալիչները, ինչպես որ էկզոտիկ կիվին կամ արքայախնձորը: Այնուամենայնիվ այն շատ օգտակար է  մարդու օրգանիզմի համար:

Սիդնեյի համալսարանի գիտնականները փորձել են հասկանալ, թե որ միրգն է մարդու համար ամենաօգտակարը: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ դա խնձորն է: Մասնագետների խոսքերով, այդ միրքը իր մեջ առկա հակոօքսիդանտների շնորհիվ մարդու օրգանիզմի վրա թողնում է բարենպաստ ազդեցություն:

Գիտնականները նաև պարզել են, որ 1 հատ խնձորը պարունակում է 1.5 անգամ ավելի շատ հակաօքսիդանտներ քան 3  հատ նարինջը կամ 8 հատ բանանը:

Բացի այդ, այն  պարունակում են մեծ  քանակությամբ վիտամիններ ու օգտակար ֆիտոմիացություններ, որոնք նվազեցնում են քաղցկղածին ուռուցքների առաջացման հավանականությունը, կանխում են ուղեղի բջիջների քայքայումը, որը հանգեցնում է հիշողության կորստի ու սրտանոթային հիվանդությունների առաջացման:

Խնձորի հյութը չեզոքացնում է բերանի խոռոչում այն բակտերիաները, որոնք հանգեցնում են ատամի էմալի  ու ատամների ամբողջականության քայքայմանը: Այդ պատճառով, ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո կարող եք ուտել մեկ հատ խնձոր:

Իսկ Նոթինգեմի գիտական կենտրոնի  ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական մի քանի հատ խնձորի օգտագործումը նվազեցնում է շնչառական հիվանդությունների առաջացման ռիսկերը:

Share This