Խաղ է. Պոլսի հայոց պատրիարքարանի դռները փակ են եղել Էրդողանի ցանկությա՞մբ

Հայ համայնքում միանշանակ չի ընկալվել Պոլսո պատրիարքարանի դռները Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ փակ լինելու ու նրա հետ հանդիպմանը պատրարքարանի կողմից որեւէ ներկայացուցչի ներկա չլինելու փաստը։
Հայկական համայնքի ներկայացուցիչները «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշել են, որ Պատրարքարանը որպես կանոն գործում է Թուրքիայի իշխանությունների հետ համաձայնեցված։ Ավելին՝ Փաշինյանի այցն էլ պաշտոնական է եւ ոչ թե անձնական ու նրա հանդիպումների ու այցելությունների գրաֆիկը նախապես է համաձայնեցվել Թուրքիայի իշխանությունների հետ։ Հետեւապես ՝ Պատրարքարան այցելելու ու այնտեղ հանդիպում ունենալու ցանկության դեպքում նա պետք է այդ մասին տեղեկացներ թուրքական կողմին, որ ներառեն իր այցի օրակարգում։ Այդ դեպքում, վստահաբար, Պատրարքարանի դռները ոչ միայն բաց կլինեին Փաշինյանի առաջ, այլ նաեւ ներկա կլինեին հանդիպմանը։
Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ Պատրարքարանի փակ դռներով կամ Էրդողանը ցանկացել է Փաշինյանին եւս մեկ անգամ հասկացնել, որ իր երկրում ինքն է որոշում՝ ով ում հետ հանդիպի, որտեղ այցելի կամ էլ գործ ունենք Փաշինյան-Էրդողան զույգի խաղի հետ։ Պատրիարքարանի դռները փակել են՝ փորձելով մաքրել Փաշինյանին, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարն ու վարկաբեկումը սկսել է Թուրքիայի ցանկությամբ եւ ուղղորդմամբ։ Առավել եւս երբ տեղեկություններ էին շրջանառվում, որ Փաշինյանի «սրտի կաթողիկոսը» Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանն է։