Լոս Անջելեսի ոստիկանությունը գիշերը 40 մարդ Է ձերբակալել, որոնք ուղեփակել են երկաթուղին և հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական, տեղեկացնում Է ktla.com-ը: «Մոտավորապես 30 մարդ տուգանվել Է խաչմերուկում գտնվելու համար: 40 մարդ ձերբակալվել Է երկաթուղին ուղեփակելու համար և այդտեղից հրաժարվել են հեռանալ այն բանից հետո, երբ հավաքը հայտարարվել Է անօրինական: Սա նախնական տեղեկատվություն Է, այն կարող Է փոխվել»,-հաղորդվում Է ոստիկանության Twitter-օգտահաշվում, գրում է «Արմենպրես»-ը: Ավելի վաղ ոստիկանությունն անօրինական Էր հայտարարել քաղաքի կենտրոնում մարդկանց հավաքվելը: Ինչպես հաղորդում Է Los Angeles Times թերթը, մարդիկ հրաժարվել են հեռանալ, մի քանի բողոքողներ ջրով լցված շշեր են նետել ոստիկանների կողմը: ԱՄՆ-ում անցկացվում են նախագահական ընտրություններ. պետության ղեկավարի պաշտոնին հավակնում են հանրապետական Դոնալդ Թրամփը և դեմոկրատ Ջո Բայդենը:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտնել է, որ մի քանի շաբաթ առաջ կորոնավիրուսով է վարակված եղել և այդ մասին իմացել է միայն հակամարմինների թեստ հանձնելուց հետո, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Կարևորը հասարակության համախմբումն է։ Պետք չէ որևէ բանից վախենալ: Ես ինքս մի քանի շաբաթ առաջ վարակվել եմ կորոնավիրուսով, ոչ ծանր գրիպից թեթև եմ տարել։ Շատերն են այդ մասին ասում։ Բայց, իհարկե, անհրաժեշտ է զգույշ լինել»,- հայտարարել է Սաակաշվիլին։

Նրա խոսքով՝ հիվանդությունն իր մոտ առանց ախանշանների է անցել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )