Լիբանանում 1 օրում առնվազն 43 մարդ է զոհվել

Իսրայելի ռազմաօդային ուժերը նոյեմբերի 10-ին լայնածավալ հարվածներ են հասցրել Լիբանանի հյուսիս-արևելքում գտնվող «Հեզբոլլահի» ենթադրյալ թիրախներին, ինչի հետևանքով` զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում են լիբանանյան ԶԼՄ-ները։

Զոհերի մասին տեղեկություններ են ստացվել Հերմել-Բաալբեկ նահանգի Բեդնայլ, Զեգրին, Սարին և Շաաս բնակավայրերից։ Եվս 5-ը զոհվել է Սիրիայի հետ սահմանամերձ Ալ-Քասր գյուղի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ Առայժմ հայտնի չէ՝ նրանք «Հեզբոլլահի» անդամնե՞ր են, թե՞ խաղաղ բնակիչներ։

Առավոտյան Լիբանանի հյուսիսում գտնվող Կեսերվան Ջբեյլ նահանգում իսրայելական ինքնաթիռները ավիահարված են հասցրել շիա Ալմաթ գյուղին, որտեղ սպանվել է Բեքաա հովտից այնտեղ փախած լիբանանյան ընտանիքների 23 անդամ։ Զոհերի թվում կան երեխաներ և կանայք։

Share This