Լիբանանում վիրավորվել է իսրայելական բանակի Հյուսիսային հրամանատարության հրամանատարը. ԶԼՄ

Իսրայելի Հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Օրի Գորդինը «թեթեւ վիրավորվել» է այն բանից հետո, երբ նրա մեքենան շրջվել է Լիբանանում պարեկելու ժամանակ, տեղեկացրել է Իսրայելի բանակային ռադիոն։

Հրամանատարին բուժօգնություն է ցուցաբերվել հիվանդանոցում, որից հետո նրան դուրս են գրել, նշվել է ռադիոկայանի սոցցանցերում հրապարակած հաղորդագրությունում։

Շրջված մեքենայում է եղել նաեւ Իսրայելի Կենտրոնական հրամանատարության պետ, գեներալ-մայոր Ավի Բլոտը, բայց նա չի տուժել։ Մի քանի զինվորներ վիրավորվել են, բայց մանրամասներ չեն տեղեկացվում։

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Լիբանանի հարավում հոկտեմբերին մարտական գործողությունների ընթացքում, որտեղ «Հեզբոլլահի» գրոհայինները կոշտ դիմադրություն են ցուցաբերում, զոհվել է 37 իսրայելցի զինվոր։

Իսրայելական ԶԼՄ-ները նշել են, որ Լիբանանի հարավի այս վայրը հատելը լիբանանյան «Հեզբոլլահի» հարձակման սպառնալիքի պատճառով հանգեցրել է «բազմաթիվ օպերատիվ ճանապարհային պատահարների» իսրայելցի զինծառայողների շրջանում։

Share This