Լեպսի 19-ամյա հարսնացուն հայտնել է, որ ցանկանում է շուտով ամուսնանալ

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Գրիգորի Լեպսի հարսնացուն՝ 19-ամյա ուսանողուհի Ավրորա Կիբան, հայտնել է, որ ցանկանում է շուտով ամուսնանալ։ Այս մասին աղջիկը հայտնել է Instagram սոցիալական ցանցում, գրում է Lenta.ru-ն։

«Ես հոգնել եմ այս դասերից. չեմ ուզում սովորել, ուզում եմ ամուսնանալ»,- ասվում էր 62-ամյա երաժշտի սիրելիի հրապարակած հաղորդագրությունում։

Արտիստի և ուսանողուհու հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2024 թվականի հունիսին։ Երաժշտի ընկերները հայտնել են, որ Լեպսը Ավրորային ամուսնության առաջարկ է արել՝ նրան նվիրելով տպավորիչ ադամանդով Graff մատանին։ Իր ընտրյալի հետ կատարողը ծանոթացել է աղջկա ծնողների միջոցով, և զույգը սկսել է հանդիպել աղջկա մոր համաձայնությամբ:

Share This