Լեհաստանում հայտարարել են՝ հիասթափվել են Զելենսկուց

«Իրավունք և Արդարություն» ընդդիմադիր կուսակցությունից Լեհաստանի նախագահի թեկնածու Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ «խորապես հիասթափված է» Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուց: Այս մասին գրում Է Lenta-ն։
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ ուկրաինացի փախստականները մեծ աջակցություն են ստացել Վարշավայից: «Լեհաստանն օգնել է ուկրաինական բանակին», – հավելել է նա։
«Ուկրաինան իրականում մեզ չի վերաբերում որպես գործընկերոջ։ Ես խորապես հիասթափված եմ նախագահ Զելենսկուց», – ընդգծել է քաղաքական գործիչը։