Լեդի Գագայի անվճար համերգին ներկա է եղել ավելի քան երկու միլիոն մարդ

Բրազիլիայի Կոպակաբանա լողափում Լեդի Գագայի անվճար համերգին ներկա է եղել ավելի քան երկու միլիոն հանդիսատես։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։

Համերգի ժամանակ երգչուհին փոխել է մի քանի հանդերձանք, այդ թվում՝ կրել է Բրազիլիայի դրոշի գույներով զգեստ։ Նա կատարել է «Bloody Mary», «Pokerface», «Alejandro» և այլ հիթեր։ Միջոցառման անվտանգությունն ապահովել են 3300 զինվորական, 1500 ոստիկան և 400 հրշեջ։

Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի տվյալներով՝ միջոցառումը քաղաքի տնտեսությանը բերել է մոտ 106 միլիոն դոլար։ Համերգին մասնակցելու են եկել Բրազիլիայի այլ քաղաքներից մոտ 500,000 մարդ։

Share This