Լեգենդար Take 6-ը համերգ կնվիրի Մալխասի 75-ամյակին
. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 18-ին, ժամը 19։30-ին կկայանա Գրեմմիի տասնակի դափնեկիր, լեգենդար Take 6 ակապելա խմբի համերգը: Աշխարհում ամենաշատ մրցանակներ նվաճած այս կոլեկտիվը մեր երկրում ելույթ է ունենալու առաջին անգամ: Հատկանշական է, որ ակապելա խմբի համերգը նվիրվում է ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Լեւոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին:
Գրեմմիի տասնակի, Dove մրցանակի տասնակի դափնեկիր, ինչպես նաեւ հեղինակավոր այլ մրցանակներ նվաճած ամերիկյան վոկալ սեքստետը կատարում է ակապելա գործեր՝ հիմնականում հոգեւոր երաժշտություն: Խումբը դրանում ինտեգրում է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից R&B, փոփ երաժշտության էլեմենտներ: Խումբը ձեւավորվել է 1980 թվականին՝ Օուքվուդ համալսարանի ուսանողների կողմից: Կոլեկտիվի նշանաբանն է՝ «Եկեք սարեր շուռ տանք»: Երեւանյան համերգին հայ ունկնդիրը Take 6-ի կատարմամբ կվայելի ինքնատիպ ստեղծագործություններ: Ծրագրում խմբի լավագույն կատարումների ծաղկաքաղն է լինելու: