Լավրովն ու Ուշակովը ժամանել են Էր Ռիադ՝ մասնակցելու ռուս-ամերիկյան բանակցություններին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ժամանել են Էր Ռիադ՝ մասնակցելու ռուս-ամերիկյան բանակցություններին։ Այս մասին փետրվարի 17-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն իր Telegram ալիքում։

Սպասվում է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում կկայանա երեքշաբթի՝ հունվարի 18-ին։

 

Share This