Լավագույն միջոցը հազի դեմ
Հազի դեմ դեղամիջոցներ հարկավոր է օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ։ Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ հազի դեմ պայքարում օգտակար են նաև բնական միջոցները։ Առաջարկվող միջոցի հիմնական բաղադրիչը բազուկն է, որը մի խումբ օգտակար հատկություններ ունի. կարող է օգնել պաշտպանել սրտի առողջությունը, մաքրել լյարդը, էնդոկրին գեղձերը։ Այն արդյունավետ միջոց է սակավարյունության, դիաբետի, ճարպակալման դեմ։ Բազուկի հյութը հրաշալի միջոց է հիպերտոնիայով տառապող մարդկանց համար։
Բաղադրիչներ.
- 1,5 կգ կամ 8 բազուկ,
- 1 թեյի գդալ անանուխի թարմ կամ չոր տերևներ,
- 1 միջին չափի սոխ,
- 1 լիտր մաքուր ջուր,
- 1 ճաշի գդալ շագանակագույն շաքար։
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացրեք, բազուկը մաքրեք, մանր կտրատեք, լցրեք եռացող ջրի մեջ։ Մաքրեք սոխը, ավելացրեք բազուկին։ Կրակին թողեք մոտավորապես 15-20 րոպե։ Կրակն անջատելուց հետո թողեք ևս 20-25 րոպե։ Ավելացրեք անանուխն ու շաքարը, կրկին եռացրեք։ Սառելուց հետո լցրեք ապակե տարայի մեջ, փակեք, պահեք սառնարանում։
Ինչպես օգտագործել
Օրվա ընթացքում օգտագործել 3 անգամ,՝ 1-ական ճաշի գդալ։ Նշանների վերանալուց հետո խորհուրդ է տրվում օգտագործել ևս 3-5 օր։