Լաս Վեգասում ավտոմեքենայի պայթյունի համար կասկածվողը թշնամություն չի ունեցել Թրամփի նկատմամբ

Մեթյու Լիվելսբերգերը թշնամանքի զգացում չի ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ, հայտնել է Հետաքննությունների դաշնային բյուրոն։

«Մենք պարզեցինք, որ սուբյեկտը թշնամություն չունի ընտրված նախագահի նկատմամբ», – լրագրողներին ասել ՀԴԲ հատուկ գործակալ Սփենսեր Էվանսը, գրել են ԶԼՄ-ները։

Նա հավելել է, որ ընթացող հետաքննությունը պարզել է, որ կասկածյալը ունեցել է հետտրավմատիկ սթրեսային խանգարում, ինչպես նաև «հնարավոր ընտանեկան դժվարություններ կամ անձնական դժգոհություններ»։ Ըստ Էվանսի՝ դա էր կարող դրդել Լիվելսբերգերին պայթեցնել մեքենան։

Share This