Ի գիտություն լրատվամիջոցների ու հետաքրքրված քաղաքացիների

Հունվարի 9-ին ժամը 14:00-ին Մասիվի դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20) դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ տեղի է ունենալու քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը, որում քննարկվելու է նրանց խափանման միջոցի հարցը։

 

Դատական նիստը դռնբաց է։

 

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա՝ տղաներն անազատության մեջ են 2025թ. նոյեմբերի 13-ից՝ իրենց հեղինակային փոդքաստի եթերով ԱԺ նախագահի ծանր վիրավորանքին կոշտ պատասխան տալու համար։ Տղաների արարքը դատախազությունը որակել է խուլիգանություն, մինչդեռ նրանց առաջինը վիրավորանք հասցնողի արարքին իրավական գնահատական չի տրվել։

 

Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Ա.Բաբայան

Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռ.Մելիքյան

Share This